Jump to content

Հայաստանի բնակչության միգրացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնակչության միգրացիան բնակչության տեղաշարժերն են հիմնականում մեծ խմբերով՝ պայմանավորված պատերազմներով, քաղաքական իրավիճակներով, բնական աղետներով, տնտեսական և այլ պատճառներով։ Միգրանտները լինում են արտագաղթողներ, ներգաղթողներ, ներքին տեղափոխվողներ, ինչպես նաև փախստականներ։

Հայերի ամենամեծ արտագաղթը տեղի է ունեցել 11-15-րդ դարերում՝ սելջուկ թուրքերի, մոնղոլ-թաթարների և թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում։ Հայրենիքից հեռացած գաղթական հայերը տարբեր երկրներում (Վրաստան, Հյուսիսային Կովկաս, Ուկրաինա, Ղրիմ, Մոլդովա, Լեհաստան, Բուլղարիա, Ռումինիա և այլուր) ստեղծել են մոտ 25 գաղթավայր։ 1604 թվականին Իրանի Շահ Աբբաս l-ն ավերել ու ամայացրել է Արևելյան Հայաստանի մի շարք շեներ, բնակչությանը (շուրջ 350 հազար հայ) բռնի գաղթեցրել Պարսկաստանի ներքին գավառներ։

Ներգաղթը Հայաստան զգալի էր հատկապես 1828 թվականի Թուրքմենչայի և 1829 թվականի Ադրիանապոլսի պայմանագրերից հետո, երբ Արևելյան Հայաստան են եկել մոտ 50 հազար պարսկահայեր և 100 հազար արևմտահայեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։